Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ասում են...

Ասում են...
14.07.2017 | 09:29

...թե ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումից հետո ՀՀԿ-ում տարաձայնությունների թեմա է բացվել: Իշխանության ներկայացուցիչներից շատերն ամբիոնից հայտարարեցին, թե սա ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ծրագիրն է, իսկ ընդդիմությանն էլ ապսպրեցին, որ ապագայում գործ են ունենալու հենց նրանց հետ:

ՀՀԿ-ականներից շատերի համոզմամբ՝ դա սխալ մոտեցում է եղել, որովհետև պետք է հստակ հայտարարվեր, որ գործ ունեն Կարեն Կարապետյանի և նրա կառավարության ծրագրի հետ, և տապալման դեպքում էլ ողջ պատասխանատվությունը կրելու են հենց նրանք: Այսինքն, եթե ապագայում չհաջողվի խոստումը գործ դարձնել, պետք է մեղադրել ոչ թե ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, այլ հենց Կարեն Կարապետյանին, որովհետև նա չի կարողացել իր վկայակոչած ծրագրերն իրականացնել:

Դիտվել է՝ 27478

Մեկնաբանություններ